Գիտակցություն

Գիտակցությունը օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ արտացոլումն է և հանդիսանում է ուղեղի բարձրագույն ֆունկցիան։ Գիտակցության գործընթացը ընկալման, վերամշակման և նոր տեղեկատվության ստեղծման բարդ բազմափուլ հոգեֆիզիոլոգիական բացառիկ երևույթ է։

Գիտակցության բաղադրամասերն են ՝ ճանաչումը, չափանմուշի ձևավորումը (ազդակի, կերպարի, չափանմուշային նյարդային մոդելի կառուցումը), ազդակի, կերպարի չափանմուշային նյարդային մոդելի հիշումը և ստեղծագործությունը ՝ նոր գիտելիքի ձևավորումը։

Մարդու գիտակցությունը հիմնվում է մարդկանց միջև հաղորդակցման վրա, զարգանում է անհատական կենսական փորձի ձեռքբերմանը զուգընթաց և կապված է խոսքի հետ։ Գիտակցությունը ժառանգական ֆունկցիա չէ։ Ժառանգաբար հաղորդվում է միայն ուղեղի որոշակի գոյացությունների օգնությամբ գիտակցության առաջացման հնարավորությունը հասարակության մեջ։ Հետևապես, գիտակցությունը ուղեղի և մարդու հասարակական կյանքի արգասիք է։ Գտակցության առանձնահատկություններից մեկն այն է, որ արտացոլում է ոչ միայն իրականությունը, այլ հնարավորություն է տալիս ստեղծելու այնպիսի առարկաներ, որոնք կծառայեն իրենց կարիքների բավարարման ու կյանքի պայմանները փոխելու համար։ Գիտակցաբար են ընդանում հոգեկան գործունեության բոլոր ձևերը ՝ զգայությունըընկալումըպատկերացումըուշադրությունըմտածողությունըհույզերը և կամքը: Գիտակցությունը հենվում է կոնկրետ և վերացական մտածողության վրա։ Կենսաբանական, սոցիալական և իդեալական պահանջմունքների հիմքի վրա ձևավորվում է ենթագիտակցությունը (ավտոմատացված, չգիտակցված հմտություններն ու վարքի ձևերը), գիտակցությունը (գիտելիքները, որոնք հաղորդակցվում են մյուս անհատներին), գերգիտակցությունը (ստեղծագործական ակտիվությունը, ինտուիտիվ վարքը)։

Գիտակցությունը գիտելիք է, որը խոսքերով, պատկերներով, գեղարվեստական ստեղծագործություններով կարելի է հաղորդել այլ անձանց։ Գիտակցությունն իրականացնում են գլխուղեղը, մասնավորապես մեծ կիսագնդերի կեղևըլիմբիական համակարգըուղեղաբնի ցանցանման գոյացությունը։ Վերջինս իրականացնում է մեծ կիսագնդերի կեղևի գործունեության էներգիական կողմը։

Հատկություններ

  • Հարաբերությունների կառուցում
  • Ճանաչում
  • Ապրում
  • Ռեակտիվություն (արտաքին և ներքին ազդակներին պատասխանելու կարողություն)
  • Զգայունակություն (զգալու և ապրումանկցելու կարողություն)
  • Ակտիվություն
  • Ընտրողականություն (գիտակցության մեջ արտացոլվում են առարկաների և երևույթների ոչ բոլոր և ոչ պատահական, այլ միայն հիմնական, կարևոր, բնութագրական առանձնահատկությունները, որոնց միջոցով դրանք տարբերվում են երևույթների և առարկաների այլ դասերից։ հաճախ արտացոլվող առանձնահատկությունները կապված են լինում արդիական պահանջմունքների, հետաքրքրությունների և գործունեության հետ)
  • Անհատական բնույթ (ամեն մարդու գիտակցություն տարբերվում է այլ մարդկանց գիտակցություններից, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով՝ դաստիարակության պայմաններով, գենետիկական տարբերություններով, անձի դիրքորոշումներով և այլն)
  • Ամբողջականություն

Оставьте комментарий